ԿԽՄԿ անդամներն այցելել են Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ անդամներն այցելել են Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղում առաքելության ներկայացուցիչներն օրերս այցելել են Լեռնային Ղարաբաղում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին: Այդ տեղեկությունը հաստատել է ԿԽՄԿ Երևանի գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, հայտնում է Aysor.am-ը:

«Այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին: Դրա ընթացքում հնարավորություն է տրվել փոխանակել ընտանեկան բնույթի տեղեկատվություն», - ասել է Զառա Ամատունին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ընտանիքի դիմումը:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---