ՄԱԿ-ը չի կարողացել պարզել, թե ով է գնդակոծել հումանիտար շարասյունը Սիրիայում

ՄԱԿ-ը չի կարողացել պարզել, թե ով է գնդակոծել հումանիտար շարասյունը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ հանձնաժողովը չի կարողացել պարզել, թե ով է պատասխանատու սեպտեմբերի 19-ին Սիրիայում հումանիտար շարասյանը ավիահարվածներ հասցնելու համար:

Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները:

Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է:

Զեկույցում ասվում է, որ «թեև միջադեպի պատճառը ավիահարձակումն է եղել, անհնար է պարզել, թե ովքեր են եղել կատարողները»: Փորձագետները հայտնել են նաև, որ չունեն վկայություններ, որ հումանիտար շարասյունը միտումնավոր էր թիրախավորվել:

Զեկույցում ասվում է, որ գրոհելու հնարավորություն ունեին միջազգային կոալիցիայի, ՌԴ և Սիրիայի ինքնաթիռները, մինչդեռ զինյալ ընդդիմության ջոկատներն օդային հարձակումներ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել: Զեկույցում ասվում է, որ հանձանաժողովը «չի կարողացել որոշակի եզրակացության գալ, և, որ ավելին, ՌԴ և Սիրիայի կառավարությունները ժխտում են իրենց հասցեին հնչող մեղադրանքները»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը «շատ մանրակրկիտ կուսումնասիրի զեկույցը»: «Մենք պարտավոր ենք պարզել, թե ինչ է կատարվել հանուն այդ միջադեպի զոհերի և նրանց քաջ գործընկերների, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքը` օգնելու համար կարիքավորներին: Միայն այդպես կարելի է դասեր քաղել այդ պատահարից և թույլ չտալ, որ այն կրկնվի»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---