Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 86-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 86-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դեկտեմբերյան վարկանիշում` առաջ անցնելով մեկ հորիզոնականով:

Հայաստանի հավաքականը նոր վարկանիշում զբաղեցնում է 86-րդ տեղը 412 միավորով:

Լավագույն ցուցանիշներով թիմերի առաջին տասնյակում են Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցները, Ղազախստանից բացի (98-րդ հորիզոնական) զգալիորեն գերազանցում են հայկական թիմի ցուցանիշը: Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան` 39-ը, Դանիան` 46-ը, Չերնոգորիան` 63-րդ:

Հաջորդ ընտրական խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին և կհանդիպի Ղազախստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---