Գերմանիան 11 ամսում մոտ 24.000 ներգաղթյալ է արտաքսել

Գերմանիան 11 ամսում մոտ 24.000 ներգաղթյալ է արտաքսել

PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները մինչև 2016-ի նոյեմբերի ավարտը երկրից մոտ 23 750 ներգաղթյալ են արտաքսել, հայտնում է Die Welt-ը ներքին գործերի նախարարության վրա հղումով:

Ամբողջ 2015-ի ընթացքում արտաքսվել է 20.888 մարդ:

Ըստ նախարարության տվյալների, մինչև դեկտեմբերի 1-ը որոշում է կայացվել փոխհատուցում վճարել 51.243 մարդու, որոնք ցանկություն են հայտնել կամավոր հեռանալ Գերմանիայից: 2015-ին այդպիսի հայտերի թիվը 35.000 էր:

Սակայն Գերմանիայից փախստականների կամավոր և հարկադիր վտարման գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթացել, քան նոր փախստականների ընդունումը:

11 ամսում Գերմանիայի Միգրացիայի և փախստականների գծով դաշնային գերատեսչությունը քննարկել է և որոշում է կայացրել 616.000 հայտի վերաբերյալ, ինչը 160 տոկոսով ավելի է, քան 2015-ին: Դեպքերի 63 տոկոսում դրական որոշում է կայացվել` հնարավորություն տալով փախստականներին մնալ Գերմանիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---