ՆԱՏՕ. Թուրքական կառավարությունն ինքը պետք է քրդական խնդրի լուծումը գտնի

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարությունն ինքը պետք է գտնի Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) հետ կապված խնդրի լուծումը եւ ապացուցի, որ այն երկրի անվտանգությանն սպառնող ահաբեկչական կազմակերպություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը: Նրա խոսքերով, միայն այդ դեպքում կարող է արդարացվել թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք: Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն: «Դա չարիք է, որը պետք է պատժվի եւ որքան շուտ, այնքան լավ»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---