€7 մլն-ի արտոնյալ վարկ՝ «Նորք­ Մարաշ» բժշկական կենտրոնին

€7 մլն-ի արտոնյալ վարկ՝ «Նորք­ Մարաշ» բժշկական կենտրոնին

PanARMENIAN.Net - Կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում «Նորք­ Մարաշ» բժշկական կենտրոնին 7 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք է տվել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերմանը:

Ավստրիական Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի և Հայաստանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքվող 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը որի նպատակն է ֆինանսավորել «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների կատարման վերաբերյալ ծրագիրը»:

«Վարկը կտրամադրվի 19.5 տարով, որից 6.5­-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55­ տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս», -պարզաբանել է նա, գրում է Ա1+-ը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրել է՝ արդյոք վարկը Բժշկական կենտրոնն է մարելու:

Նախարարը ճշգրտել է. «Այո, իր միջոցներով, մենք միայն երաշխավոր ենք»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---