Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության անդամ խորհրդարանի փոխխոսնակը

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության անդամ խորհրդարանի փոխխոսնակը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին կուսակցության մամուլի ծառայության վրա հղումով:

«Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, Ստամբուլից ընտրված մեր պատգամավոր Փերվին Բուլդանն ապօրինաբար ձերբակալվել է Ստամբուլի իր տանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի դատախազության հարցումով ձերբակալվել էր թուրքական խորհրդարանում ԺԴԿ 15 ներկայացուցիչ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Ավելի ուշ 12 պատգամավոր կալանավորվեց դատարանի որոշմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---