Աղբյուր. Բեռլինում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայում

Աղբյուր. Բեռլինում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայում

PanARMENIAN.Net - Բեռլինում ահաբեկչություն գործելու մեջ կասկածվողը սպանվել է Միլանի արվարձանում, հայտնում է Reuters-ը հատուկ ծառայությունների վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, Միլանում սպանվածի մատնահետքերը համընկել են բեռնատարի վրա եղած մատնահետքերի հետ:

Ավելի վաղ Դանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ըստ նկարագրության կասկածյալին նմանվող մարդ է հայտնաբերվել Օլբորգում, գրում է ՌԲԿ-ն:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով:

Դեկտեմբերի 22-ին գերմանական ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել պոտենցիալ ահաբեկիչներին ի հայտ բերելու նպատակով: Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Դաշնային դատախազությունն ահաբեկչի մասին տեղեկությունների համար, որի արդյունքում նա կձերբակալվի, €100.000 պարգևավճար է նշանակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---