Մոսկվայի հայերը չեն մասնակցում «կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների» միջոցառումներին13 հուլիսի 2007 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հայերը չեն մասնակցում «կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների» միջոցառումներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: «Տարբեր կազմակերպություններ միշտ ցանկանում են հայերին ներգրավել Ռուսաստանի հետ սեփական խնդիրները լուծելու մեջ: Սակայն մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուրը ինքնուրույն լուծի խնդիրները` չօգտագործելով այլ ազգությունների ներկայացուցիչներին»,- ասել է Նավոյանը:Նշենք, որ հուլիսի 13-ին Մոսկվայում կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների պիկետ է ծրագրված: Պիկետը ուղված է լինելու ծայրահեղ ազգայնամոլական խմբավորումների դեմ, որոնք ազգամիջյան թշնամանք են սերմանում: Ադրբեջանական երիտասարդության կարգավորող խորհուրդը եւս մտադիր է մասնակցել պիկետին, հաղորդում է Day.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |