Ազատագրված Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված երեխաների դիեր են հայտնաբերվել

Ազատագրված Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված երեխաների դիեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը Հալեպի արևելյան հատվածի դպրոցներից մեկում հայտնաբերել է ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում` երեխաների դիեր: Այս մասին հայտնել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազ Սամեր Յուսեֆը, հաղորդում է Sputnik գործակալությունը:

«Մահացած երեխաների և մեծահասակների մարմիններին եղել են մահապատժի հետքեր: Նրանցից մի քանիսը գլխատված են եղել»,- ասել է նա։

Յուսեֆի խոսքով՝ բոլոր մարմինները կտեղափոխվեն հիվանդանոց՝ ԴՆԹ փորձաքննության համար։

«Նախնական տվյալներով՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել 4-5 օր առաջ, ոմանց մարմինների վրա կրակել են ընդամենը 1 մետր հեռավորությունից»,- ավելացրել է Սամեր Յուսեֆը։

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---