Նախարար. Պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր է մշակվել

Նախարար. Պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր է մշակվել

PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրել է Իգնատի Առաքելյանը:

«Նախարարությունը, սակայն, դեռ վստահ չէ, որ շուկան պատրաստ է դրան, ինչի համար ևս մեխանիզմներ են մշակվում: Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինենք, թե քանի ընկերություն կա, պարարտանյութի ինչ քանակ կա և ովքեր ինչ են առաջարկում»,-ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը:

Գյուղնախարարը նշել է` խնդիր կա նաև տոհմային երինջների հետ կապված:

«Մենք որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի և տոհմաբույծների հետ: Խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ է լինելու»,- ընդգծել է նա:

ՀՀ գյուղնախարարը վերլուծել է գյուղոլորտի պետական մասնակցության բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում:

«Հանդիպել եմ բոլոր գնորդ կազմակերպությունների հետ՝ փորձելով ամփոփել իրենց խնդիրները, հաջորդ տարի կատարելագործելու ենք այդ ոլորտները: Սա կլինի ի շահ գյուղացու»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ շարունակելու են սերմնաբուծության ծրագիրը, քանի որ Հայաստանում պետք է ապահովեն բարձրակարգ սերմերի պաշար:

Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության ոլորտի լրջագույն խնդիրներից է համարում նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը: Նրա խոսքով՝ այսօր գյուղտեխնիկան գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում թարմացնել գյուղտեխնիկան, գրում է Panorama.am-ը:

Ըստ նախարարի՝ գյուղնախարարության գերակա խնդիրն է լինելու մթերողների հետ աշխատել, գտնել այն ուղիները, որ մթերողը պատրաստ լինի պայմանագիր կնքել գյուղացու հետ:

Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133.427 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68.002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---