ԶԼՄ-ներ. ՌԴ դեսպանին սպանողն ահաբեկչական կազմակերպության անդամ չի եղել

ԶԼՄ-ներ. ՌԴ դեսպանին սպանողն ահաբեկչական կազմակերպության անդամ չի եղել

PanARMENIAN.Net - Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին սպանած երիտասարդը կրոնով տարված չի եղել, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Ահաբեկչին ճանաչող կինը պատմել է, որ հիացել է այդ երիտասարդով. «Նա շատ հարգալից էր և հանգիստ, շատ հաճելի երիտասարդ էր: Երբ ոստիկանությունը նրանց տուն եկավ, մենք մտածեցինք, որ նա սպանվել է ծառայության ժամանակ և նրանք եկել են պատմելու նրա նահատակության մասին»,-ասել է նա: Ալթինթաշի հայրը նշել է, որ պատանին ի սկզբանե անտարբեր է եղել կրոնի հանդեպ և աշխարհիկ կյանք է վարել:

«Ծառայության անցնելով ոստիկանության շարքերում, նա սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել աղոթքին, էլ ավելի ինքնամփոփ է դարձել, լռակյաց»,-ասել է մարդասպանի հայրը` շեշտելով, որ «նա չի եղել որևէ ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական խմբի անդամ»:

Ալթինթաշի մայրն ասել է, որ սպանության օրն իր որդին օրհնություն է խնդրել ծնողներից:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ Ֆաթհ» զինյալ կոալիցիան, սակայն հետո այդ տեղեկությունը հերքվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---