Վրաստանում փոքր քանակի մարիխուանա գնելու կամ օգտագործելու համար կալանքը չեղարկվել է![]() 24 դեկտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում չեղարկել են կալանքը փոքրաքանակ մարիխուանա օգտագործելու կամ գնելու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի Սահմանադրական դատարանը: Դատարանն անսահմանադրական է ճանաչել այն դրույթը, որով ազատազրկում էր նախատեսվում անձնական օգտագործման նպատակով փոքր քանակի մարիխուանա գնելու կամ օգտագործելու համար` պատիժը չեղյալ է համարվել: Երկրի ՔՕ այդ նորմը վերացնելու նախաձեռնությունը մարդու իրավունքների պաշտպանինն է: Նա իր հայցը հիմնավորել էր նրանով, որ այդ դեպքերի համար նախատեսված պատիժն անհամաչափ է, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Ավելի վաղ չեղարկվել էր մարիխուանայի կրկնակի օգտագործման համար Վրաստանում սահմանված պատիժը: Սեպտեմբերի 29-ին համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի Սահմանադրական դատարանը: Դատարանն այն եզրակացության է եկել, որ մարիխուանայի կրկնակի օգտագործման համար նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Վրաստանի ՍԴ-ն ուժը կորցրած է համարել ՔՕ 273 հոդվածը, որով նախատեսվում էր մինչև 1 տարվա ազատազրկում երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար: Մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար նախատեսված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |