Վրաստանում փոքր քանակի մարիխուանա գնելու կամ օգտագործելու համար կալանքը չեղարկվել է

Վրաստանում փոքր քանակի մարիխուանա գնելու կամ օգտագործելու համար կալանքը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Վրաստանում չեղարկել են կալանքը փոքրաքանակ մարիխուանա օգտագործելու կամ գնելու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի Սահմանադրական դատարանը:

Դատարանն անսահմանադրական է ճանաչել այն դրույթը, որով ազատազրկում էր նախատեսվում անձնական օգտագործման նպատակով փոքր քանակի մարիխուանա գնելու կամ օգտագործելու համար` պատիժը չեղյալ է համարվել:

Երկրի ՔՕ այդ նորմը վերացնելու նախաձեռնությունը մարդու իրավունքների պաշտպանինն է: Նա իր հայցը հիմնավորել էր նրանով, որ այդ դեպքերի համար նախատեսված պատիժն անհամաչափ է, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Ավելի վաղ չեղարկվել էր մարիխուանայի կրկնակի օգտագործման համար Վրաստանում սահմանված պատիժը: Սեպտեմբերի 29-ին համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի Սահմանադրական դատարանը:

Դատարանն այն եզրակացության է եկել, որ մարիխուանայի կրկնակի օգտագործման համար նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Վրաստանի ՍԴ-ն ուժը կորցրած է համարել ՔՕ 273 հոդվածը, որով նախատեսվում էր մինչև 1 տարվա ազատազրկում երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար:

Մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար նախատեսված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---