Մահացել է Ջորջ Մայքլը![]() 26 դեկտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում վախճանվել է հայտնի երգիչ Ջորջ Մայքլը: Ոստիկանությունը նրա մահը բացատրել է բնական պատճառներով: Ինչպես հայտնում է BBC-ին, 53-ամյա երաժշտի մահը բժիշկներն արձանագրել են Ջորջ Մայքլի առանձնատանը` Օքսֆորդշիրում: Ըստ ոստիկանների, ոչ մի նշան չկա, որ մահը բռնի է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեռևս հայտնի չէ, թե անմիջապես ինչն է Մայքլի մահվան պատճառ դարձել: Հայտնի է, որ վերջին ամսում երաժիշտն աշխատում էր նոր ալբոմի վրա Naughty Boy դիջեյի հետ: Ջորջ Մայքլը` Գեորգիոս Կիրիակոս Պանայոտուն, ծնվել է 1963թ. հունիսի 25-ին Լոնդոնում հույն ներգաղթյալների ընտանիքում:Իր կարիերայի ընթացքում նա եղել է Wham խմբի անդամ։ 1988 թ-ին «Faith» ալբոմի համար ստացել է 2 Գրեմի։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |