Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» 2017-ին կպայքարի բոլոր տիտղոսների համար

Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» 2017-ին կպայքարի բոլոր տիտղոսների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է Անգլիայի առաջնությունում և հուսով է, որ իր թիմը կկարողանա եզրագծին հասնել առաջին քառյակում:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 12 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և երկու գոլի հեղինակ դարձել: «Յունայթեդը» 6-րդն է պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

«Ցանկալի կլիներ, որ այդ խաղաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդի», խաղացողների և երկրպագուների համար ակումբի պատմության լավագույնը խաղաշրջանը դառնա: Հուսով եմ, որ մենք զարմանալի խաղաշրջան կունենանք, և կկարողանանք պայքարել բոլոր տիտղոսների համար: 2017-ին մենք պետք է մի քանի տիտղոս նվաճենք, թեև հիմա ակումբը բավականին հետ է առաջատարներից: Բայց մենք չենք հրաժարվում մրցակցությունից: Մինչև առաջնության ավարտը դեռ շատ հանդիպումներ կան և մենք կփորձենք անել ամեն հնարավորը, ավարտելու համար խաղաշրջանն առնվազն առաջին քառյակում: Եվրոպայի լիգայում, անշուշտ, կաշխատենք որքան հնարավոր է առաջ անցնել»,-ասել է Մխիթարյանը, հայտնում է Sport-express-ը:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը 20 տեղով բարելավել է դիրքը The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---