ԻՊ-ն ստանձնել է Դաղստանում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը![]() 26 դեկտեմբերի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը, գրում է «Կոմերսանտը»: Դեկտեմբերի 25-ին Մախաչկալայում ոստիկաններ են գնդակոծվել, երկու ոստիկան զոհվել է, մեկը` վիրավորվել: Պատահարից մեկ օր առաջ Շամիլի շրջանում 2 գրոհային է սպանվել տեղի ավազակախմբից, այդ թվում պարագլուխը` Իբրահիմ Ամիրովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դաղստանի Շամիլի շրջանում փոխհրաձգության հետևանքով 2 գրոհային է զոհվել: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Զինված բախումը տեղի է ունեցել Թելեթլ գյուղի ծայրամասում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |