Թուրքիան եղել է եւ մնում է ամենամեծ սպառնալիքը հայ ժողովրդի համար16 հուլիսի 2007 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ներկայումս միտված է Հյուսիսային Իրաք, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանն, ինչը ներառում է հաղորդակցությունների զարգացում եւ ռազմական-ռազմավարական համագործակցություն: Եթե Թուրքիայի պլանները իրականություն դառնան, Հայաստանն ամբողջովին կմեկուսացվի աշխարհից»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Որքան էլ տարօրինակ հնչի, դա ձեռնատու չէ ԱՄՆ-ին, որը պնդում է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: «Սակայն հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների վտանգավոր միտում է: Թուրքիան չի բացում սահմանը քաղաքական պատճառներով` ղարաբաղյան հակամարտություն, Հայոց ցեղասպանություն եւ մինչ այժմ Հայաստանի հետ հստակ սահմանի բացակայություն: Սահմանների սահմանազատման համար միակ իրավական հիմք կարող է ծառայել Սեւրի պայմանագիրը: Սեւրից հետո ստորագրված ոչ մի պայմանագիր` ոչ Կարսի պայմանագիրը, ոչ Մոսկվայինը իրավական ուժ չունեն, քանի որ այդ փաստաթղթերը ստորագրած երկրները դադարել են լինել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ինչպես հիշում եք, Սեւրի պայմանագիրը ստորագրված է 1920 թվականի օգոստոսի 10-ին: Ըստ պայմանագրի, անկախ Հայաստանի հետ սահմանները պետք է հաստատվեն չեզոք միջնորդի, այսինքն ԱՄՆ-ի կողմից»,-գտնում է արգենտինացի պրոֆեսորը: Նա նաեւ ընդգծել է, որ միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Թուրքիան եղել է եւ մնում է ամենամեծ վտանգը հայ ժողովրդի համար: «Այդ տեսակետը պետք է ընդունի ողջ ազգը` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ սփյուռքում: Մյուս կողմից, սահմանի բացումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Դրա օրինակն է Վրաստանը, որտեղ էժան թուրքական ապրանքի հոսքի արդյունքում տեղական արդյունաբերությունն ուղղակի ոչնչացավ: Բնական է, հայկական էկոնոմիկան չի կարող մրցել թուրքականի հետ, սակայն, գոնե, ելք կունենանք դեպի աշխարհ: Ճիշտ է, մենք դեռեւս պատրաստ չենք կյանքի կոչել այն սցենարը, որը մեզ կառաջարկեն»,-ասել է Տեր-Ղուկասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |