Հալեպում ահաբեկիչների կողմից խոշտանգված դիեր են հայտնաբերվել

Հալեպում ահաբեկիչների կողմից խոշտանգված դիեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հալեպում աշխատող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաները ազատագրված թաղամասերում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից խոշտանգված դիեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ: Ռազմական գերատեսչությունը մտադիր է փաստաթղթավորել հայտնաբերված հանցագործութնունների փաստերն ու հրապարակել դրանք:

«Հայտնաբերվել են վայրագ խոշատնգումների ենթարկված տասնյակ սիրիացիների դիեր: Շատերի մոտ բացակայում են մարմնի որոշ մասերը, մեծ մասը գնդակահարված է գլխից: Հավանաբար, սա միայն սկիզբն է»,-ասել է Կոնաշենկովը, հայտնում է «Լենտա.ռու»-ն:

Ըստ Կոնաշենկովի, բոլոր հայտնաբերված փաստերը կֆիքսվեն որպես ահաբեկիչների ռազմական հանցագործություններ և կհրապարակվեն: ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հալեպի ազատագրված թաղամասերում զինամթերքով պահեստներ են հայտնաբերվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը Հալեպի արևելյան հատվածի դպրոցներից մեկում հայտնաբերել է ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում` երեխաների դիեր:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---