ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսել է փակ խորհրդակցությունները Կոսովոյի շուրջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսել է առաջին փակ խորհրդակցությունները Կոսովոյի բանաձեւի նոր նախագծի վերաբերյալ: Կոսովոյի հարցը այս օրվա օրակարգում չէր, ճշտումներ են մտցվել նախօրեին հեղինակների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի խնդրանքով:



Փաստաթղթի հիմքում է Մարտի Ախտիսաարիի պլանը, որը նախատեսում է անկախության կարգավիճակ շնորհել Կոսովոյին առանց հաշվի առնելու Սերբիայի դիրքորոշումը: Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ բանակցությունների համար հատկացվում է 120 օր: Սակայն բանաձեւի նոր նախագծից հանվել է այն դրույթն, ըստ որի անկախության կարգավիճակը մեխանիկորեն ուժի մեջ է մտնում բանակցությունների ժամկետը սպառվելուն պես:



ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նոր փաստաթուղթը փոխզիջումային են անվանում, զիջումներ ակնկալելով Ռուսաստանից: Սակայն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը անցած շաբաթ հայտարարել էր, թե Ռուսաստանը չի ընդունի այն որոշումը, որին համաձայն չի լինի Սերբիան, վտանգավոր համաշխարհային նախադեպ ստեղծելով:



Արեւմտյան դիվանագետները ակնարկում են, որ վետո կիրառելու դեպքում Ռուսաստանը կբարդացնի իր հարաբերությունները Արեւմուտքի հետ, իսկ Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը դուրս կգա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վերահսկողությունից, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---