Իսրայելը սահմանափակում է աշխատանքային կապերը ՄԱԿ ԱԽ երկրների հետ

Իսրայելը սահմանափակում է աշխատանքային կապերը ՄԱԿ ԱԽ երկրների հետ

PanARMENIAN.Net - Իսրայելը ժամանակավորապես սահմանափակում է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ում հավանություն են տվել 2334 բանաձևին, որը դատապարտում է հրեական ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ժամանակավորապես կսահմանափակենք մեր աշխատանքն այն երկրների դեսպանատների հետ, որոնք Իսրայելի դեմ են քվեարկել և կսահմանափակենք բարձր մակարդակի այցերն Իսրայել ու Իսրայելից այդ երկրներ»,-ասել է նա:

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:

Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից:

Իսրայելն արդեն հետ է կանչել դեսպաններին Սենեգալից և Նոր Զելանդիայից, ինչպես նաև չեղարկել է Սենեգալի ԱԳ նախարարի այցը և դադարեցրել է օգնության ծրագրերն այդ երկրին: Մալայզիայի և Վենեսուելայի հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի:

Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---