Իրաքի բանակը նոր գրոհ է սկսել ԻՊ դեմ Մոսուլի մատույցներում![]() 29 դեկտեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Իրաքի զինվորականները նոր գրոհ են սկսել ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ Մոսուլի մատույցներում: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է Reuters-ը ՆԳՆ վրա հղումով: «Առաջին 5-10 րոպեում հաջողվել է առաջ շարժվել 500 մետրով: Միայն հիմա են նրանք սկսում կրակել»,-մեջբերել է գործակալությունը զրուցակցի խոսքերը: Նշվում է, որ այն շրջաններում, որտեղ սկսվել է գրոհը, մոտ մեկ ամիս է մարտական գործողություններ չեն եղել, գրում է Լենտա.ռու-ն: Դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ իրաքյան բանակի ստորաբաժանումներն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի մեծ մասը: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |