ԶԼՄ-ները հայտնել են Ստամբուլի ենթադրյալ ահաբեկչի կնոջ ձերբակալության մասին

ԶԼՄ-ները հայտնել են Ստամբուլի ենթադրյալ ահաբեկչի կնոջ ձերբակալության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է ստամբուլյան գիշերային ակումբում ահաբեկչություն գործած կասկածյալի կնոջ ձերբակալության մասին, հայտնում է Republic.ru CNN Turk-ի վրա հղումով:

Հայտնի է, որ նրանք Ստամբուլ են ժամանել Ղրղզստանից նոյեմբերի 20-ին 2 երեխայի հետ: Երկու օր անց նրանք մեկնել են Կոնյա, որտեղ 3 ամսով բնակարան են վարձակալել:

Դեկտեմբերի 29-ին ենթադրյալ ահաբեկիչը մեկնել է Ստամբուլ: Նրա կինը հայտարարել է, որ չի իմացել նրա ծրագրերի և ԻՊ հետ ամուսնու կապի մասին:

«Հարձակման մասին ես իմացա լուրերից», –հայտարարել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվում է Ղրղզստանի քաղաքացի Յահյա Մաշրապովը, որից հետո Մաշրապովը հայտարարել էր, թե չի եղել Թուրքիայում ահաբեկչության պահին: Հարցաքննությունից հետո նրան ազատ էին արձակել:

Մինչ այդ ԶԼՄ-ները հրապարակել էին կասկածյալի նկարահանած տեսանյութը, որը նա ինքն էր նկարահանել ահաբեկչությունից առաջ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---