Կուբան 50 տարում առաջին անգամ ապրանք կարտահանի ԱՄՆ 6 հունվարի 2017 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ գործարք են կնքել, որի շրջանակում վերջին 50 տարում առաջին անգամ այդ երկրից ԱՄՆ օրինական ճանապարհով բեռներ կարտահանվեն: Խոսքը 40 տոննա ածուխի մասին է, որի արժեքն ըստ պայմանագրի մոտ 17.000 դոլարի է հասնում, գրում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: «Սա առաջին պայմանագիրն է, բայց մենք հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակվեն և ոչ միայն ածուխի արտահանման մասով, այլ նաև այլ արտադրանքի, օրինակ, մենք կարող ենք մեղր կամ սուրճ արտահանել»,-հայտարարել է Իզաբելլա Օ՛Ռայլին՝ Cubaexport պետական ընկերության տնօրենը: 2014-ի ավարտին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին: Մինչ օրս հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, Հավանա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ն մեղմացրել է Կուբայի դեմ գործող որոշ պատժամիջոցները, թեև կես դարից ավելի գործող առևտրի էմբարգոն դեռ ուժի մեջ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |