«Եվրատեսիլ 2017»-ում ՀՀ-ն ներկայացնող երգի մրցույթ է հայտարարվել

«Եվրատեսիլ 2017»-ում ՀՀ-ն ներկայացնող երգի մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եվրատեսիլին ներկայացնելու համար երգ են փնտրում:

«Մենք փնտրում ենք հաղթող երգ Եվրատեսիլ 2017-ի համար: Այն չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել ցանկացած լեզվով, ցանկացած ժանրի և պետք է նախկինում հրապարակված չլինի:

Երգն անհրաժեշտ է ուղարկելով selection@armtv.com էլ. հասցեին մինչև հունվարի 30-ը: Սպասում եմ», - գրել է երգչուհին:

43 երկիր կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին: Մասնակիցների այդ քանակը ռեկորդային է երգի մրցույթի համար: «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնելու համար «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում պայքարում էին Արծվիկը և Մարտան:

Հաղթողը որոշվել է սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---