Փորձագետ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կհաղթի Էրդողանի կուսակցությունը20 հուլիսի 2007 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում անցկացված վերջին հարցումները ցոյց են տալիս, որ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP), ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի հուլիսի 22-ին սպասվող Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, հարցը նրանում է, թե արդյոք կհաջողվի Ռեջեփ Էրդողանի կուսակցությանը կառավարություն ձեւավորել: «Ամենայն հավանականությամբ, այս անգամ չի ստացվի: Բացռված չէ կոալիցիոն կառավարության ստեղծումը Ալփարսլան Թուրքեշի «Ազգային գործողության կուսակցության» հետ, որն ավելի հայտնի է «գորշ գայլեր» անվանումով: Բացռված չէ նաեւ կոալիցայում անկախ պատգամավորների ընդգրկումը»,- նշել է Սաֆրաստյանը:Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, որ եթե AKP-ն բացարձակ մեծամասնություն չստանա ընտրություններին, նա կլքի քաղաքականությունը, ապա այն, հայ գիտնականի կարծիքով, արված է, որպեսզի սանձի տատանվողներին: «Թուրքիայի նոր վարչապետ նորից կլինի Ռեջեփ Էրդողանը: Ներկա դրությամբ երկրում չկա նրան հավասար քաղաքական գործիչ»,- ընդգծել է արեւելագիտության ինստիտուտի տնօրենը` հավելելով, որ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները խաղում են հենց կոալիցայի ստեղծման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |