2016-ին կարգապահական հանձնաժողովի որոշմամաբ աշխատանքից ազատվել է 29 ոստիկան

2016-ին կարգապահական հանձնաժողովի որոշմամաբ աշխատանքից ազատվել է 29 ոստիկան

PanARMENIAN.Net - 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 9 նիստ, որոնց ընթացքում հանձնաժողովի կողմից քննարկվել են ոստիկանության 43 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության 35 նյութ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նիստերի ընթացքում հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 8 ծառայողի նկատմամբ կիրառել «նկատողություն», 5 ծառայողի նկատմամբ` «խիստ նկատողություն», 29 ծառայողի նկատմամբ` «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը և 1 ծառայողի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական քննության նյութն ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտնագության վարչություն` նոր քննության:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---