ԿԳՆ. Դպրոցներում, որտեղ ջերմաստիճանն անբավարար է, առաջարկվում է դասերը սկսել 10:00-ից

ԿԳՆ. Դպրոցներում, որտեղ ջերմաստիճանն անբավարար է, առաջարկվում է դասերը սկսել 10:00-ից

PanARMENIAN.Net - ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ին վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:

Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա:

3-12-րդ դասարանների աշակերտների դասերը մեկնարկել են հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը կսկսվեն հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---