Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Մադուրոյին![]() 10 հունվարի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ինչպես հայտնել է El Nacional-ը, 106 խորհրդարանական համարել է, որ Մադուրոն պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները, գրում է RT-ն: Նշվում է, որ նախագահին մեղադրում են «ծառայողական պարտքը խախտելու» և «թերացումների» մեջ: Սակայն Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է համարել խորհրդարանի ընդդիմադիր մեծամասնության որոշումը Մադուրոյի պաշտոնաթողության մասին: Գերագույն դատարանը նշել է նաև, որ օրենսդիր մարմինը լիազորություն չունի նման որոշում ընդունելու: Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում է 2019-ին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Մադուրոն նախընտրական շրջանում խոստացել էր ընտրողներին շարունակել բոլիվարիանական հեղափոխության գործը և պահպանել Ուգո Չավեսի սոցիալական նվաճումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |