Գիտնականներն առանց ատամնալիցքի ատամները բուժելու եղանակ են հայտնաբերել![]() 10 հունվարի 2017 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ատամներին կարելի է «ստիպել» ինքնուրույն վերականգնել վնասվածքները և այդպիսով վերջ դնել ատամնալիցքերի կիրառմանը: Այս եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Լոնդոնի Թագավորական քոլեջի մի խումբ գիտնականներ պարզել են, որ Tideglusib քիմիական նյութը կարող է ստիպել ատամի խոռոչի բջիջներին բուժել փոքր անցքերը մկների ատամներում: Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ այդ մեթոդը հանգեցնում է «լիակատար և արդյունավետ բնական վերականգնման», գրում է BBC-ին: Ատամները վերականգնման շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Եթե ատամի ներքին փափուկ հյուսվածքը` կակղենին, մերկանում է, մարդու օրգանիզմը կարող է արտադրել անմիջապես էմալի տակ գտնվող պինդ ատամնային հյուսվածքի` դենտինի, բարակ շերտ, սակայն մեծ խոռոչներն այդ կերպ հնարավոր չէ բուժել: Սովորոբար ատամնաբույժները բուժում են կարիեսը մետաղյա ամալգամայից կամ փոշենման ապակուց ու կերամիկայից պատրաստված կոմպոզիտի օգնությամբ: Սակայն ատամնալիցքը հարկ է լինում փոխել, և հետազոտողները հուսով են, որ կկարողանան խթանել ատամների բնական վերարտադրողականությունը, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն բուժել մեծ վնասվածքները: Tideglusib նյութը խթանում է ցողունային բջիջների ակտիվությունն ատամի փափուկ հյուսվածքում` կակղենիում (պուլպա), ինչը թույլ է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 մմ տրամագծով անցքերը: Նյութով ներծծված կենսաքայքայվող սպունգը դրվել է ատամի վնասված հատվածում, վրայից այն ծածկվել է պաշտպանիչ շերտով: Աստիճանաբար, սպուգի քայքայմանը զուգահեռ դենտին է արտադրվել, և ատամը բուժվել է: Այժմ գիտնականները հետազոտում են, թե կարելի է արդյոք այդ կերպ վերականգնել ատամների ավելի մեծ վնասվածքները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |