Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններին

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է, հարկ եղած դեպքում, օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Իր հերթին Ս.Սարգսյանը կարեւորելով տարածաշրջանում հնարավորինս արագ կայունության եւ խաղաղության հաստատումը, նշել է, թե Հայաստանը մշտապես ընդգծել է եւ բարձր է գնահատել հավասարակշռված դիրքորոշում որդեգրած Իրանի դերակատարումը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման գործում. «Տնտեսական զարգացումը վտանգներով լի տարածաշրջանում չի կարող համադրելի լինել կայուն եւ անվտանգ տարածաշրջանի տնտեսական զարգացման հետ»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումը եւս խնդիրը խաղաղ ճանապարհով բանակցությունների եւ փոխզիջման միջոցով լուծելն է:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---