2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր12 հունվարի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնական օգտագործման ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գրենական պիտույքների՝ 0.2%, ոսկերչական ապրանքների՝ 0.6%, դեղամիջոցների՝ 1.2%, մշակույթի ապրանքների 1.3% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով: Գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |