Թրամփը խոստովանել է, որ ՌԴ-ն մեղսակից է ԱՄՆ դեմ հաքերային գրոհներին

Թրամփը խոստովանել է, որ ՌԴ-ն մեղսակից է ԱՄՆ դեմ հաքերային գրոհներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ է ԱՄՆ հետախուզական հանրության կարծիքին ԱՄՆ դեմ հաքերային գրոհներին ՌԴ մեղսակցության մասին:

«Ինչ վերաբերում է հաքերային գրոհներին, կարծում եմ, դա ՌԴ-ն է արել: Բայց մյուս երկրները և մյուս մարդիկ ևս դա անում են»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մեծաքանակ հաքերային գրոհերի է ենթարկվում: Մասնավորապես, ըստ նրա, դրանով զբաղվում է Չինաստանը:

Թրամփը խոստացել է, որ վճռական քայլեր կձեռնարկի պաշտպանելու համար երկիրը հաքերային գրոհներից: «Մենք աշխարհի լավագույն մասնագետներն ունենք, մենք կաշխատենք պաշտպանություն ապահովելու համար»,-ասել է նախագահը, գրում է Ինտերֆաքսը:

Նա մեղադրել է ԱՄՆ դեմոկրատներին հաքերային գրոհներից պաշտպանվելուն քիչ ուշադրություն դարձնելու համար: «Դեմոկրատական ազգային կոմիտեն միանգամայն անպաշտպան էր»,-ասել է նա: Ըստ նրա, հանրապետականներն ավելի լավ են պաշտպանված այդ առումով և կարողացել են հակազդել հաքերներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ 3 հատուկ ծառայությունների` ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Ազգային հետախուզության մասնագետները համակարծիք են, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դեմ հաքերային հարձակումները կազմակերպել էին ՌԴ իշխանությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---