Սպառողական շուկայում 2016-ի դեկտեմբերին գներն աճել են 1.1%-ով12 հունվարի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում: 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.8%, ոչ պարենային ապրանք- ներինը՝ 96.6%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար- դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 97.0%, 97.5% և 101.8%: 2016թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.01% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.7% գնաճ, 4-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 18.2%-ով, սխտորինը՝ 1.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19.0-39.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 26.1%-ով: Մրգի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 17.0%, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությու- նում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքա- յանարնջի՝ 26.9% գնաճ: Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադա- մաթզինը՝ 4.9%-ով, չամիչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով, (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս 3-ում գրանցվել է 2.7-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.1%-ով: 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.2% գնաճով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդա- նական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնա- մթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում գները նվազել են 3.7%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է հայրենական շոկոլադե կոնֆետների 2.2% գնանկումով: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քա- ղաքում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի գինը նվազել է 3.2-0.5%-ով (գնանկման ամենա- բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում), իսկ 4-ում գրանցվել է 0.6-2.5% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 0.6%-ով: 2016թ. նոյեմբեր-դեկտեմբերին 2015թ. նոյեմբեր և դեկկտեմբեր ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի և այլ մթերքի ՝ համապատասխանաբար 0.2% և 0.1% գնանկում: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնական օգտագործման ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով: Կարդացեք նաև՝ 2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |