Թուրքիայի իշխող կուսակցությունը պահպանեց կառավարման ղեկը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն հաղթեց հուլիսի 22-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: ԱԶԿ-ն հավաքեց ձայների 46,7 տոկոսը, Դենիզ Բայկալի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը` ՀԺԿ-ն` 20,7 տոկոս (112 պատգամավորական մանդատ): Երրորդ տեղում է Ազգային շարժման կուսակցությունը Դեվլեթ Բախչելիի գլխավորությամբ` 14,7 տոկոս (71 տեղ խորհրդարանում): Ինչպես հաղորդում է «Զաման» թերթը, այդպիսին են արդյունքները քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվառումից հետո:



Նոր խորհրդարանում պահպանողական-ժողովրդավարական ԱԶԿ-ն կունենա 339 տեղ 550-ից եւ կրկին կձեւավորի ազգային կառավարություն: Մյուս կուսակցություններից ոչ մեկը չկարողացավ հաղթահարել 10-տոկոսանոց արգելքը: Խորհրդարանում 28 տեղ կունենան անկախ պատգամավորները, որոնցից 24-ը քրդեր են: Քուրդ քաղաքական գործիչները առաջին անգամ մտան թուրքական խորհրդարան ավելի քան տասը տարվա ընթացքում:



Ելույթ ունենալով հաղթական խոսքով Անկարայում իր կողմնակիցների առջեւ` Էրդողանը, որին նրա հակառակորդները մեղադրում են Թուրքիան իսլամական պետության վերածելու ձգտման մեջ, խոստացել է պահպանել աշխարհիկ ժողովրդավարությունն ու աշխատել ազգային միասնության հասնելու համար: «Մենք մտադիր չենք վերանայել մեր վերաբերմունքը մարդկային արժեքների, մեր հանրապետության հիմնարար սկզբունքների հանդեպ: Մենք խոստանում ենք միասնական պահել Թուրքիան, դարձնելով այն խտրականությունից զերծ»,-ասել է Էրդողանը:



Նշենք, որ քվեարկությունը Թուրքիայում պարտադիր է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, երկրի խորհրդարանի ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի 80 տոկոսը` շուրջ 42 մլն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---