ՌԴ-ն և Թուրքիան Սիրիայում թռիչքների անվտանգության հուշագիր են ստորագրել

ՌԴ-ն և Թուրքիան Սիրիայում թռիչքների անվտանգության հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր են ստորագրել Սիրիայում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման և միջադեպերի կանխարգելման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Պն վրա հղումով:

Հուշագիրը ստորագրվել է հունվարի 12-ին ՌԴ և Թուրքիայի ԶՈւ միջև «Իսլամական պետության» դեմ պայքարում ռուս-թուրքական փոխգործակցության վերաբերյալ խորհրդատվությունների ավարտին:

«Փաստաթղթով սահմանվում են ՌԴ և Թուրքիայի օդուժի գործողությունների համակարգման մեխանիզմներն ահաբեկիչների օբյեկտներին հարվածներ հասցնելիս, ինչպես նաև երկրների գործողությունների կարգը, ուղղված միջադեպերի կանխարգելմանը Սիրիայի օդային տարածքում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

2015-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈւ ուժերը խոցեցին ռուսական Սու-24-ը: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացվել էր առանց օդային տարածքը խախտելու մասին զգուշացման: Ռուսական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ներողություն էր պահանջում թուրքական կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---