ԱՄՆ գիտնականները պարզել են, թե ինչպես մկներին գիշատիչների վերածել

ԱՄՆ գիտնականները պարզել են, թե ինչպես մկներին գիշատիչների վերածել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները հետազոտություն են հրապարակել, որտեղ ասվում է, թե ինչպես կարելի է անվնաս մկներին գիշատիչների վերածել, որոնք կկարողանան հետապնդել և գրոհել այլ կենդանիների: Կրծողների ուղեղում հայտնաբերվել են նեյրոնների հավաքածուներ, որոնք պատասխանատու են «որսի» ծրագրի գործարկման համար, որը կարելի է ակտիվացնել լազերի միջոցով:

Ինչպես ասվում է հոդվածում, գիտնականները միանգամայն այլ հետազոտություններ էին կատարում` ուսումնասիրում էին, թե ինչպես են նեյրոնները վերահսկում մկների ծնոտներն ու ծամող մկանները: Սակայն անսպասելի պարզեցին, որ մկները, որոնք ինչպես հայտնի է բուսակեր են, պահպանել են գիշատիչների բնազդները, գրում է RG-ն:

Լազերով ակտիվացումը մկներին վերածում է զոմբիների. Նրանք սկսում են հետապնդել ավարը սպանելու համար: Ընդ որում, նրանք գրոհում և կծում են տեսանելիության դաշտում հայտնված բոլոր առարկաները:

Պարզվել է նաև, որ փորձի մասնակից մկները որսի չեն ելնում ցեղակիցների դեմ: Գիտնականները եզրակացության են եկել, որ լազերն ակտիվացրել է նեյրոնները, որոնք պատասխանատու են ոչ թե ագրեսիայի, այլ հենց գիշատիչների բնազդների համար: Այդ վարկածի օգտին է նաև այն փաստը, թե ինչու է որսն ավելի ինտենսիվ քաղցած կրծողների մոտ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---