Սիրիայի ընդդիմությունը կողմ է ՌԴ ցամաքային գործողությանն այդ երկրում

Սիրիայի ընդդիմությունը կողմ է ՌԴ ցամաքային գործողությանն այդ երկրում

PanARMENIAN.Net - Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում, գրում է Ինտերֆաքսը:

«Թող ռուսական զորքերը մտնեն Սիրիա, Սիրիայի ցանկացած անկյուն, մենք պատրաստ ենք նրանց ընդունել, եթե նրանք գան ու խաղաղություն հաստատեն երկրում»,-հայտարարել է Սիրիայի զինված ուժերի նախկին գեներալ Մուստաֆա ալ Շեյխը, որը գլխավորում է Մոսկվա ժամանած սիրիական ընդդիմության պատվիրակությունը:

Նա պարզաբանել է, որ չեչենական ստորաբաժանումներն արդեն մասնակցել են տարբեր գործողությունների, մասնավորապես, Հալեպի ազատագրմանը:

Ավելի վաղ Fox News-ը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 9-ին Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել Սու-25 4 կործանիչ: Աղբյուրներից մեկը պարզաբանել էր, որ իքնաթիռները լրալիցքավորման համար վայրէջք են կատարել Իրանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---