ՀՀ-ում սոցիալական գովազդը վերահսկող հանձնաժողով է ձևավորվելու

ՀՀ-ում սոցիալական գովազդը վերահսկող հանձնաժողով է ձևավորվելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016-ի նոյեմբերի 24-ի որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» պահանջները՝ հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընդունում է դիմումներ:

Որոշման համաձայն՝ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարա­կու­թյան և պետական մարմինների ներկայացուցիչներից:

Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:

Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝ - կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,

- տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն,

- կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,

- կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետա­կան մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխա­տանքներին,

- կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:

Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձևը կցված է նախարարության կայքում):

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017-ի փետրվարի 20-ը: Դիմումները կարելի է ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամ այն ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ general@mincult.am:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016-ի նոյեմբերին հայտարարել էր, որսոցիալական գովազդի վերահսկմանհանձնաժողովը կազմված կլինի առնվազն 18 անդամից, ընդ որում, նրանց մեծ մասը քաղաքացիական հասարակության, այլ ոչ թե պետական մարմինների ներկայացուցիչներ կլինեն։ Հանձնաժողովը կքննարկի և հավանություն կտա սոցիալական գովազդի թեմաներին։ Այդ թեմայով պաստառները ցանկության դեպքում արտաքին գովազդի օպերատորները առանց տուրքի կտեղադրեն իրենց դատարկ վահանակներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---