Կոսաչով. ՌԴ-ն մտադիր չէ հանուն պատժամիջոցների չեղարկման «զոհաբերել անվտանգությունը»16 հունվարի 2017 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Պատժամիջոցների չեղարկումը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ և ոչ էլ ռազմավարական թիրախ, հանուն որի պետք է ինչ-որ բան զոհաբերել, առավել ևս անվտանգության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Պատժամիջոցների չեղարկումը ինքնանպատակ չէ և ոչ էլ ռազմավարական թիրախ, հանուն որի պետք է ինչ-որ բան զոհաբերել, առավել ևս անվտանգության ոլորտում: Պատժամիջոցները մենք համարում ենք Սպիտակ տան հեռացող վարչակազմի վատ ժառանգությունը, որից պետք է հրաժարվել»,-ասել է խորհրդարանականը: Նա նաև նշել է, որ չէր շտապի միջուկային զինաթափման դիմաց պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի խոսքերին պաշտոնական առաջարկի կարգավիճակ տալ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Այդ մասին նա հայտարարել է անգլիական Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցներում: Կոսաչովն ասել է, որ դա ուղղակի Թրամփի մտորումներն են: Ըստ նրա, Թրամփն ուղղակի ասել է, որ «պետք է զգալիորեն կրճատել միջուկային զենքը»: Ըստ ռուս խորհրդարանականի, այդ թեման ակնհայտ է, քանի որ երկու խոշորագույն միջուկային տերությունների մենաշնորհն է: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը դեմ չէ միջուկային ոլորտում զինաթափման թեմայի քննարկմանը: «Մենք պատրաստ ենք շարունակելու գործընթացը և ուրախ կլինենք ցանկացած կառուցողական առաջարկին»,-ասել է նա: Թրամփը հայտարարել է, որ «մարդիկ պետք է պայմանավորվեն»: «Կան ՌԴ դեմ գործող պատժամիջոցներ` պետք է նայել, արդյոք չենք կարող Ռուսաստանի հետ լավ գործարք կնքել: Օրինակ, կարծում եմ, միջուկային զենքը շատ ավելի քիչ պետք է լինի, այն պետք է զգալիորեն կրճատվի: Սա մի կողմն է: ՌԴ-ն ծանր վիճակում է պատժամիջոցների պատճառով: Կարծում եմ, որ այստեղ կարելի է ինչ-որ լուծում գտնել, որից բոլորը կշահեն»: Հունվարի 13-ին Օբաման երկարացրել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014-ին Ղրիմում և Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |