Պայթյուններ Մոսուլում. 15 մարդ է զոհվել![]() 17 հունվարի 2017 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 15 մարդ է զոհվել իրաքյան Մոսուլում 2 պայթյունի արդյունքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին PressTV-ի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքների, զոհվել է 14 խաղաղ բնակիչ և 1 իրաքցի զինվորական: Միջադեպը տեղի է ունեցել Թալ Յաբես թաղամասում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Հունվարի 14-ին 30 խաղաղ բնակիչ էր զոհվել քաղաքի Ալ Ջադիլա շրջանի ռմբակոծության ժամանակ, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերին: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է գնահատել իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը: «Մոսուլն ազատագրելու փորձն աղետի է վերածվել»,-ասել է Թրամփը, Հղումներ թեմայով. ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |