Հարցում. Պաշտոնից հեռացող Օբաման Թրամփից շատ ավելի բարձր վարկանիշ ունի![]() 17 հունվարի 2017 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբաման հեռանում է Սպիտակ տնից ավագ Ջորջ Բուշի ժամանակներից ի վեր հեռացող նախագահի համար ամենաբարձր վարկանիշով: Միևնույն ժամանակ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երդմնակալության շեմին զգալիորեն ցածր է նրա 3 նախորդի նմանատիպ ցուցանիշից: Օբամայի մասին այսօր դրական կարծիք ունի ամերիկացիների 58 տոկոսը, Թրամփի մասին` միայն 40-ը: Այդ են վկայում ամերիկյան հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ինստիտուտի հարցման տվյալները, գրում է Deutsche Welle-ն: Օբամայի ամենաբարձր վարկանիշը գրանցվել է 2009-ին, երբ նա նոր էր ստանձնում պաշտոնը: Այն ժամանակ նրա վարկանիշը 78 տոկոսս էր, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է Թրամփի ցուցանիշը: Կառավարման 8 տարում Օբամայի միջին վարկանիշը եղել է 53 տոկոս: Թրամփը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1992թ. ի վեր ամենաբարձր հակավարկանիշով: Ամերիկացիների 55 տոկոսը դժգոհ է ապագա նախագահից: Ապագա առաջին տիկին Մելանի Թրամփը նույնպես մեծ ժողովրդականություն չի վայելում` նրա հավանության և հակառակ վարկանիշը գրեթե հավասար են` 37-ական տոկոս: Միշել Օբաման ամուսնու երդմնակալության պահին վայելում էր ամերիկացիների 68 տոկոսի համակրանքը: Նա հեռանում է Սպիտակ տնից նույն վարկանիշով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |