Առողջապահության նախարարությունից 11 մեքենա է օտարվել![]() 17 հունվարի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենան ՀՀ կառավարության որոշմամբ հետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով, նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։ 2016-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ կրճատվեց սպասարկող ծառայողական մեքենաների թիվը: Արդյունքում Գործադիրի հուլիսի 21-ի որոշմամբ կրճատվեց նաև 142 ծառայողական ավտոմեքենայի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսը՝ մոտ 91 մլն դրամով: Կարդացեք նաև՝ 2017-ի պետբյուջեով պետմեքենաների վրա ծախսերը կրճատվել են 235 մլն դրամով ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |