Թուրքիայի նոր նախագահը, ամենայն հավանականությամբ, անցումնային կլինի

PanARMENIAN.Net - «Ես հակված եմ անտեսել հասարակության ազդակները: Ես չեմ կարող ասել, որ ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում: Ժողովրդավարությունը պետք է լինի այն կողմնացույցը, որից մենք բոլորս կախված ենք: Այն հարցը, թե ով պետք է ներկայացնի թուրքերին տանն ու արտասահմանում, պետք է քննարկվի: Հայտնի է, որ նախագահության մասին խոսում են քաղաքային հրապարակներում եւ փողոցներում»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Hurriyet թերթի կարծիքով, պատրաստվելով փոխարինել Ահմեդ Նեջեթ Սեզերին, Գյուլը պնդում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ դրանց նկատմամբ Սեզերի վերաբերմունքը ժողովրդի կողմից չէր ողջունվում:



Իր հերթին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP), որը երկրորդ տեղն է գրավել խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ դեմ է Գյուլի նախագահությանը: Ազգային շարժում կուսակցությունը (MHP) գտնում է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:



Մինչ դեռ, Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) փոխզիջումային թեկնածու է փնտրելու առաջիկա նախագահական ընտրություններին: «Նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանում տեղերի բաշխվածությունը, AKP-ն արդեն չի կարողանա միաձայն որոշում ընդունել երկրի պագա նախագահի վերաբերյալ եւ ստիպված կլինի կոալիցիա ստեղծել: Անցած խորհրդարանական ընտրություններին AKP-ն հավաքել է ձայների 46,7 տոկոսը, ինչը բավական չէ բացարձակ մեծամասնության համար նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելիս»,- նշել է Սաֆրաստյանը:



Նոր խորհրդարանը պետք է 40 օրվա ընթացքում նախագահ ընտրի, չնայած աշնանը հանրաքվե է նշանակված Թուրքիայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով, որի համաձայն նախագահին պետք է ընտրի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը: Ելնելով դրանից` ընտրված նախագահը, ամենայն հավանականությամբ, անցումնային կերպար կլինի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---