ԱՄՆ-ն անպատասխանատու են համարում Կոսովոյի մոդելը Վրաստանում կիրառելու հնարավորության մասին հայտարարությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմն անպատասխանատու է համարում Կոսովոյի մոդելը Վրաստանում կիրառելու հնարավորության մասին հայտարարությունները: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի եւ խորհրդարանական դիրքորոշման ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:



«ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը անփոփոխ է մնում: Մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ ելնելով դրանից` համաձայն չենք դե-ֆակտո իշխանությունների հայտարարությունների հետ: Բոլոր հայտարարությունները Կոսովոյի նախադեպի կրկնության մասին մենք անհիմն ու անպատասխանատու ենք համարում»,- հայտարարել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---