NCAA. Մեթյու Մադոյանը 8 միավոր է վաստակել «Ջոնսոն Ուելս» ակումբի համար![]() 18 հունվարի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 106-71 հաշվով հաղթանակի է հասել «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում է անցկացրել 27 րոպե և վաստակել 9 միավոր: Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 75-70 հաշվով պարտություն է կրել «Նորֆոլկ Սթեյթ» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 8 միավոր: 19 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի նախորդ տուրում «Ջոնսոն Ուելս»-ը 74-71 հաշվով առավելության է հասել «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակել 18 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |