Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Երկրապահ կամավորական միությունից հեռացնելու հարց չկա: Այդ մասին տեղեկացրել է ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները:

«Նման հարց չկա, չի էլ քննարկվել: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ-որ թերթեր են գրում այդ մասին, որոնք իրենց էջերը լցնելու լուր չունեն և հնարում են», ասել է Վարդանյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, Երկրապահ կամավորականների միությունից քաղաքական հայացքների համար չեն հեռացնում:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք: Հունվարի 17-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Ըստ աղբյուրի, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---