Թուրքիան եւ ԱՄՆ-ն գաղտնի ծրագիր են մշակում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները գաղտնիության մթնոլորտում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ գաղտնի ռազմական գործողության ծրագիր են մշակում քուրդ անջատողականների շարժումը ճնշելու եւ նրանց առաջնորդներին գերելու նպատակով: Այդ մասին գրում է «Վաշինգտոն փոսթ» թերթը:



«Անցած շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրիկ Էդելմանն այդ թեմայի շուրջ ճեպազրույց է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամների համար, որոնք ըստ օրենքի վարչակազմի ներկայացուցիչները պետք է տեղեկացնեն: Էդելմանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը կօգնեն թուրքական զինված ուժերին չեզոքացնել անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության վերնախավը:



Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հատուկ գործողության անցկացումը քրդերի դեմ կարելի է գաղտնի պահել եւ նույնիսկ ժխտել,-գրում է թերթը:



Թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել հարակից տարածքում հատուկ գործողություն անցկացնելու պատրաստակամության մասին, եթե Իրաքի կառավարությունը եւ ԱՄՆ-ի զինված ուժերը արդյունավետ միջոցներ չընդունեն երկրի հյուսիսում PKK գրոհայինների դեմ: Ընդ որում պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի հավակնում օտար տարածքների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---