ՊԵԿ. Բարեխիղճ տնտեսվարողները մաքսայինի գործընկերոջ կարգավիճակ կստանան

ՊԵԿ. Բարեխիղճ տնտեսվարողները մաքսայինի գործընկերոջ կարգավիճակ կստանան

PanARMENIAN.Net - Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա:

ՊԵԿ-ից հայտնում են, որ կոմիտեի նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ:

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում: Լիազորված տնտեսական օպերատորի համար Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված են այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---