31 հուլիսի 2007 - 16:04 AMT
Թուրքիան մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ
«Թուրքիան կշարունակի իրագործել բարեփոխումները Կոպենհագենի չափանիշների շրջանակներում, անկախ նրանից, թե ինչ կասեն Սարկոզին կամ Մերկելը: Քանի որ հայկական հարցն ու Կիպրոսի խնդիրը չեն մտնում այդ չափանիշների մեջ, ոչ մի փոփոխություն մեր քաղաքականության մեջ այդ խնդիրների վերաբերյալ հնարավոր չէ»,-հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից ընտրված պատգամավոր Յաշար Յաքիշը:

Նրա խոսքերով, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ անփոփոխ կմնա: ««Ընտրություններում հաղթանակից հետո բոլոր առումներով Թուրքիան առավել ուժեղ կլինի: Մեր կառավարության քաղաքականությունն, ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային հարցերում, հայտնի է: Այդ քաղաքականությունը կշարունակվի»,-ընդգծել է պաշտոնաթող թուրք դիվանագետը, հաղորդում է Bakiliar.az-ը: